Կոնստանդին Զաքարյանը ծնվել է 1961 թվականի մարտի 21-ին։ Մեծացել է Թիֆլիսում և,
ստանալով միջնակարգ կրթություն, ընդունվել Երևանի պետհամալսարանի ռուսաց լեզվի և
գրականության ֆակուլտետը, որն 1986-ին ավարտելով՝ վերադարձել է Թիֆլիս։ Մեկ տարի անց
ընտանյոք բնակություն են հաստատել Երևանում։ 1988-ին զբաղվել է Հայկական հարցով, խորությամբ՝ 19-20-րդ դարերի Հայաստանի և հայության պատմությամբ։ Թեմայի շուրջ համապատասխան հրապարակումները “Литературная Армения” ամսագրում և ընթացիկ մամուլում են։ 1992-1993-ին գրած ամփոփիչ (հետահայաց) աշխատությունը՝ «Աղետի սկիզբը» (Հայկական հարցի ձևավորումը 1828-1878թթ.) երկիցս լույս է տեսել Երևանում 2006 և 2008 թվերին։ 1992-1993թթ. լինելով Գերմանիայում (1998-ից որպես անկախ հետազոտող)՝ խորացավ համաշխարհային պատմության, Քրիստոնեության ակունքների և մետապատմական ըմբռնումների մեջ, գումարած Հին աշխարհը, որով ահա զբաղվում է 25 տարուց ավելի:
Մենագրություններ նշված թեմայով․
1) «Ծննդյան տարեգրություն» — 55 տարվա պատմության ժամանակագրություն (մ.թ.ա. 42թ.-14մ.թ.),
քրիստոնեության թվականության ծածկագիրը և Քրիստոսի Ծննդյան դուալիստական Խորհուրդը։
2) «Դեպի Հորդանան ուղին» — Միստերիայից հետո 12-ամյա Հիսուսը տաճարում, Հիսուս Նազովրեցին նախքան Մկրտությունը (մ.թ. 14 – 30թթ.):
3) «Գողգոթայի խորհուրդը», երկհատորյակ – Հիսուսի Մկրտությունից հետո մինչև Քրիստոսի
Հարությունը (մ.թ. 30 – 33 մ.թ.)։
4) «Առաքյալները և կայսրերը», երկհատորյակ — մ.թ. 33թ. գարնանը Տիրոջ Համբարձումից և
քրիստոնեական առաջին Հոգեգալուստից մինչև Պետրոս և Պողոս առաքյալների մարտիրոսությունը 67-ին և Ներոնի վախճանը մ.թ. 68թ. (մ.թ. 33 – 68թթ.)։
Ներկայում ընթանում է աշխատանք «Առաքյալները և կայսրերը» ժամանակագրության շարունակության վրա, որն ընդգրկելու է մ.թ. 68-ից 100 թվականները՝ ներառելով հռոմեական Խռովությունները 69-ին, պրինցիպատ Փլավիոսի (մ.թ. 69 – 96թթ.), Անտոնիոսի տիրակալության սկիզբը 96-ին, Հովհաննեսի Հայտնության (96թ.) և Ուսպենիոսի (100թ.), Հովհաննես Աստվածաբանի ժամանակները։
Կոնստանտին Զախարյանի գրքերը ներկայացված են հետևյալ գրադարաններում.
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՐԱԴԱՐԱՆ
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ, ԵՐԵՎԱՆ
- ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ — Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գրադարան
- ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԳՐԱԴԱՐԱՆ
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՐԱԴԱՐԱՆ, ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ, ՄՈՍԿՎԱ
- ԳԵԹԵԱՆՈՒՄԻ ԳՐԱԴԱՐԱՆ, ԴՈՐՆԱԽ
- ՀՈԳԵՎՈՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
- ՖՐԱՅ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԲԵՐԼԻՆ
- ՎԻԵՆԱՅԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ