Միստերիայից հետո 12-ամյա Հիսուսը տաճարում
Հիսուս Նազովրեցին նախքան Մկրտությունը /մ.թ.14 —30 թթ./
- Հռոմը և Աշխարհը մ.թ.14 — 19 թթ.
- Հիսուսը և հրեությունը 14 — 19 թթ.
- Հռոմը և Աշխարհը մ.թ.19 — 24 թթ.
- Հիսուսը և հեթանոսությունը. Պաղեստինը և Օյկումենան 19 — 24 թթ.
- Հռոմը և Աշխարհը մ.թ.24 — 29 թթ.
- Հիսուսը և եսեյները 24 — 29 թթ.
- Հիսուսի մկրտությունը մ.թ. 6.01.30 թ.
Հեղինակից
Այս աշխատությունը ուղղակի շարունակությունն է 1998 — 2006թթ. գրված և 2007-ին հրատարակված «Ծննդյան տարեգրություն» գրքի (55 տարվա պատմության ժամանակագրություն (մ.թ.ա. 42թ. — 14մ.թ.), քրիստոնեության թվականության ծածկագիրը և Քրիստոսի Ծննդյան դուալիստական Խորհուրդը/, ինչը ենթադրում է ընթերցողի ծանոթություն նշված մենագրության նյութին, որը նախ՝ առկա է գրախանութներում, ապա՝ 2011թ. ներբեռնվել է համացանց, ասել է, թե՝ հասանելի է հանրությանը։
Սույն մենագրության վրա աշխատանքի արդյունքում ծավալը, ինչպես սպասվում էր նախնական մտահղացմամբ, աճելով հասավ «Ծ.տ.»-ին։ Ընդգրկելով մ.թ. 14 — 30թթ. շրջանը, այն է՝ Ղուկասի Ավետարանում 12-ամյա Հիսուսի՝ տաճարում Միստերիայի կոչնակումը, որով և ավարտվում է «Ծ.տ»-ն, մինչև Չորս Աետարաններում Հիսուսի Մկրտության ավետումը, որը, ինչպես հայտնի է, մնում է Նոր Կտակարանից դուրս, հավելած վաղքրիստոնեական պարականոն գրքերը, որոնք լինելով հնուց գաղտնի, միաժամանակ եղել են խիստ հետաքրքրության առարկա։
Ըստ որում, այս անգամ տարեգրությունն ու պատմագրությունը շատ ավելի են դարձել պատումի ձև կամ կմախք՝ ընդգրկելով նախորդ մենագրության համեմատ համար կարճ ժամանակահատված՝ պայմանավորված sacra և profana պատմության առանցքային շրջադարձով, պատմության և մետապատմության վերակերտմամբ՝ Հին աշխարհի համայնապատկերի վրա, սկսած Միջերկրակածովյանից՝ Հռոմեական կայսրություն ու հարևան պետություններ, մինչև Հնդկաստան ու Չինաստան։ Վեց մասի բաժանված մեկը մյուսին հերթագայող պատմա-մետապատմական լուսաբանվող հնգամյակներ (14 — 19թթ., 19 — 24թթ., 24 — 29թթ.), պատումային մասեր, որոնք մի կողմից սևեռված են Հռոմի և Աշխարհի պատմությանը, մյուս կողմից՝ տարբեր ուղիներով Հիսուս Նազովրեցու, Նրա պատանության տարիների բացահայտմանը։ Պատանեկության ու երիտասարդության բարձրակետը 7-մասում է՝ Հիսուս Քրիստոսի Մկրտությամբ Աստվածահայտնության ծեսը (մ.թ. 6.01.30թ.)։ Թեկուզ և Հիսուսը երբևէ չի եղել Հնդկաստանում ու Տիբեթում, ինչպես մոդայիկ է դարձել ենթադրել 20-րդ դարում, բայց և այնպես անցել է աստվածաշնչյան Օկյումենայով, մինչև Միջագետք, Մեդաց աշխարհ, Արարատի երկիր, ինչն էլ հենց մինչմկրտության փուլն է Նրա կյանքի, առանց որի պարզաբանման և իմացության Գողգոթայի Խորհրդի (մ.թ.ա.1/1 —14 —30մ.թ.) ըմբռնում այսօր հնարավոր չէ։