մ.թ. 30 — 33թ.
Հիսուսի Մկրտությունից հետո
մինչև Քրիստոսի Հարությունը /մ.թ. 30 — 33թ./
- Քրիստոսի Մկրտության տարին մ.թ. 30թ.
- Հռոմը և Աշխարհը մ.թ. 30թ.
- Տիրոջ ամառը մ.թ. 31թ.
- Հռոմը մ.թ. 31թ.
- Հիսուսի Պայծառակերպության տարին մ.թ. 32թ.
- Հռոմը մ.թ. 32թ.
- Գողգոթայի Խորհուրդը մ.թ. 33թ.
Հեղինակից
1-ին և 2-րդ գրքերը՝ «Ծննդյան տարեգրություն» (մ.թ.ա. 42թ. — մ.թ. 14թ.) և «Հորդանան տանող ուղին» (մ.թ. 14 — 33թթ..), շարունակող երկհատորյա 3-րդ՝ «Գողգոթայի Խորհուրդը» (մ.թ. 30 — 33 թթ…) մենագրությունը լրումն է մարդկության բացառիկ մետապատմության Ժամանակի ու Իրադարձության եզրափակիչ մասն ընդգրկող նույնանուն եռագրության (18-ամյա՝1998 — 2016
թթ.. տքնանք). Հիսուսի 40-օրյա Փորձությունից (Հորդանանյան Մկրտությունից հետո 6. 01. 30 թ, որով ավարտվեց «Հորդանան տանող ուղին»), մինչ Խաչելություն, Միստերիաները, Հարությունը և մ.թ. 33 թ գարնան քառասունքի կանխագուշակությունները (ինչով վերջանում են Չորս Ավետարանները)։
Անշուշտ, 2012 — 16թթ.. գրված եռագրության եզրափակիչ հատվածը, որ ծավալով (թեև այնտեղ լուսաբանվում է համեմատորեն կարճ՝ եռամյա և մի քանի ամսյա ժամանակահատված) գերազանցում է նախորդ երկուսին, մեծ մասով նվիրված է հենց sacra պատմությանը, «Գողգոթայի Խորհուրդը» եռագրքի հեղինակը վերակերտում է նախ և առաջ Ավետարանների ժամանակագրության սկզբունքների խստիվ հետևողականությամբ։ Չէ՞ որ (մետա)ժամանակագրությունը Արիադնեի՝ պատմության Լաբիրինթոսից (գաղտնագրերից) հանող ուղեցույց կծիկն է, (և պատմությունը, իհարկե, չգիտի ենթադրական անցյալ, միևնույն ժամանակ իրենից ներկայացնում է չիրագործված այընտրանքների տարածք)։
Այդ բոլորով հանդերձ, գրքում զուգահեռ ներկա է Հռոմի մ.թ. 30, 31, 32 թթ.. profana պատմությունը, հավելած (որի վրա հեղինակը ընթերցողի հատուկ ուշադրությունն է բևեռում) բավական ուշագրավ էքսկուրսը հին և մինչկոլումբոսյան Ամերիկայի (մետա)պատմությանը։