մ.թ. 33 — 67/68 թթ.
Տիրոջ Համբարձումից և մ.թ. 33-ի գարնան քիրստոնեական անդրանիկ Հոգեգալուստ-Սուրբ
Երրորդությունից մինչև Առաքյալներ Պետրոսի և Պողոսի մարտիոսությունը մ.թ. 67 — 68 թթ. և Ներոնի վախճանը մ.թ. 68 թ․
Հեղինակից
«Առաքյալները և կայսրերը» գիրքը, շարունակելով «Ծննդյան տարեգրություն» (մ.թ.ա. 42 —
մ.թ. 14թթ.), «Դեպի Հորդանան ուղին» (մ.թ. 14 -30թթ.) և «Գողգոթայի Խորհուրդը» (մ.թ. 30 —
33թթ.) վավերաեռագրությունը, ընդգրկում է 35 տարվա ժամանակահատված և իրադարձություններ,
նվիրված մի կողմից՝ sacra (մետա)պատմությանը Տիրոջ Համբառնումից և քրիստոնեական առաջին Հոգեգալստից — Սուրբ Երրորդությունից (33թ.) մինչև Պետրոս և Պողոս Առաքյալների
(մարտիրոսություն (67թ.), մյուս կողմից՝ profana պատմությանը (ժամանակագրական շրջանակներում)
Տիբերիոսի գահակալության 19-րդ տարուց (33թ. սկզբից) մինչև Ներոնի ինքնասպանություն և
ավարտը Հուլիոս-Կլավդիոսների կայսերական ընտանիքի (68թ.)։